Իսկ այդ նույն օրը մեր խորհրդարանում բերանները բաց հռհռում էին

Երեկ հայտնի դարձավ, որ 19 զինվորի, մարդու, քաղաքացիական անձի, որոնք եղել են գերության մեջ, թշնամին խոշտանգել ու սպանել է։ Իսկ այդ նույն օրը մեր խորհրդարանում բերանները բաց հռհռում էին։

Այս մասին քիչ առաջ զոհվածների ծնողների, հարազատների հետ հանդիպման ժամանակ իր խոսքում նշեց Գեղամ Նազարյանը՝ Աբգար Նազարյանի հայրը։

«Հրճվում էին նրանք, ովքեր մեր տղերքին՝ նույն այդ 19 հոգուն, տարան ու մատուցեցին թշնամու հրթիռներին, ոչ թե զորքերին, այլ հենց հրթիռներին։

Հիմա ո՞նց եք կարծում՝ էդ տականքները ոնց կարող են խորհրդարանական ընտրություններից առաջ ինչ-որ խոստումներ տան, կամ, ընդհանրապես ոնց կարող են գնալ ընտրությունների, նրանք երեկ ուղղակի հռհռում էին։

Էդ նույն մարդիկ էսօր հրաժարվեցին ամիսը 50 հազար դրամ փոխանցել հաշմանդամի ընտանիքներին։ Հիմա մենք էս տականքներին թու՞յլ ենք տալու, որ գնան ընտրությունների, իհարկե ոչ, թույլ չենք տալու։

Պատերազմը մեր տուն բերեց Նիկոլը։ Ես չգիտեմ՝ իր հոր տնից բերեց, թե որտեղից բերեց, բայց մենք մեր երեխքին մեր տներից էինք բերել, մեր երեխեքը նպատակներ ունեին, երազանքներ ունեին ու մենք էլ ունեինք»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Հրապարակ

(Visited 76 times, 2 visits today)