Ալեն Սիմոնյանը սպառնաց Նիկոլ Փաշինյանին. Նոր գաղտնի ձայնագրություններ

Այսօր Ազգային ժողովում քվեարկության ժամանակ նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հեռախոսով զբաղված լինելու արդյունքում պատահաբար միացրեց, ամենայն հավանականությամբ, ձայնային հաղորդագրություն. լսվեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ձայնը՝ «Հա, չգիտեմ, Քոչարյանի դատն ա…»:

Սիմոնյանը կարճ արձագանքեց՝ «Ուփս»: ARMINSIDER տելեգրաման ալիքի աղբյուրները պնդում են, որ Ալեն Սիմոնյանը պատահաբար չի միացրել տվյալ ձայնագրությունը:

Նախ Ռոբերտ Քոչարյանին առնչվող դատական նիստեր բավական երկար ժամանակ է տեղի չեն ունենում և անհնար է, որ վերջին օրերին Փաշինյանն ու Սիմոնյանը զրուցած լինեին նման դատական նիստի մասին:

Չար լեզուները պնդում են, որ Ալեն Սիմոնյանը այս կերպ հասկացնում է Փաշինյանին և իր ընդդիամադիրներին, որ ունի ձայնագրություններ, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ:

Կարճ ասած Ալեն Սիմոնյանը սպառնում է Փաշինյանին և առևտուր առաջարկում ընդդիամդիրներին: Նման գործելակերպը Ալեն Սիմոնյանին խորթ չէ:

Սիմոնյանը փորձում է բավական բարձր պաշտոն և հնարավորություններ պոկել Նիկոլ Փաշինյանից, իսկ եթենա չհամաձայնի, ապա մի գեղեցիկ օր համացանցում կարող են հայտնվել Փաշինյանի մասնակցությամբ նոր ձայնագրություններ:

(Visited 63 times, 1 visits today)