Փաստորեն քաղաքականությունը՝ պոռնկություն է, հայտնի եզրույթը հատուկ ձեր երեքի ու մասնավորապես քո համարա ասված. Ա. Հովհաննիսյան

Եւ իզուր չէր, որ ես էս մարդուն, որպես մաքուր քաղաքական գործիչ տենց էլ չնդունեցի։

ՀՀ-ում շատ չարիքների հիմքը հանդիսացած Լեւոն Տեր Պետրոսյանը պատռեց դիմակն ամբողջությամբ եւ իր իրական դեմքը ցույց տվեց։

Ու էս մարդու հետեւից բավականին մարդա գնացել։ Ծերուկը ուղղակի անցավ էն մարդկանց արժանապատվության վրայով ովքեր մարտի 1-ին արդար պայքարի էին դուրս եկել հանցագործ ռեժիմի դեմ։

Ու ո՞նց կարելիա համագործակցել սերժի, քոչարյանի հետ, ովքեր մարտի 1-ի սպանդ կազմակերպեցին։Ծերուկ, մարտի 1-ը նաեւ դու ես կիսում ամբողջությամբ փաստորեն։

Իսկապես լավա, ու շատ լավա, որ գոնե հիմա քաղաքացինա իր քվեի տերը ու նախկինի նման վախվորած չի։Հիմա հաստատ ում ուզի նրան էլ կնտրի։Միայն սրա համար 2018 թվականի հեղափոխությունն ամեն ինչ արժի ու գոնե հիմա դուք բոլոր քաղաքական գաղջ շնչող գործիչներով էլ չեք կարող վերարտադրվել։

Լեւոն, բա, որ քո ոխերիմ(չնայած էլ ինչ ոխերիմ, դրանք բոլորը դերասանություն էին) թշնամիների կողմից մերժվեցիր, հիմա՞ էլ ոնց պիտի դուրս գաս ու նայես մարդկանց աչքերին։

Դու, ռոբերտն ու սերժը դրսի լրտեսներ էիք, ովքեր եկել էին ՀԱՅ ազգին կործանելու։Թշվառնե՛ր, գրեթե հասել էիք ձեր ուզածին, բայց վերջին պահին ժողովուրդը արթնացավ խոր թմբիրից ու ձեզ բոլորիդ ուղղարկեց գրողի ծոցը։

Փաստորեն քաղաքականությունը՝ պոռնկություն է, հայտնի եզրույթը հատուկ ձեր երեքի ու մասնավորապես քո համարա ասված։

Արմեն Հովհաննիսյան

(Visited 34 times, 1 visits today)