Հայաստանի հետ սահմանին ադրբեջանցներ են պայթել ականի վրա

Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի դատախազությունը տեղեկություն է ստացել, որ մայիսի 11-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Հայաստանի հետ սահմանին գտնվող Գեդաբեկի շրջանի տարածքում ականի վրա 2 քաղաքացիական անձ է պայթել:

Ինչպես հաղորդել են շրջանի դատախազությունից, քննության ընթացքում պարզվել է, որ Գեդաբեկի շրջանի բնակիչները՝ Կամրան Նամազովը (ծնված 1995 թ.) և Սադդամ Նասիբովը (ծնված 1994 թ.), նշված տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելի են եղել։

Արդյունքում Կ .Նամազովը լուրջ վնասվածքներ է ստացել, իսկ Ս.Նասիբովը ՝ տարբեր ծանրության վնասվածքներ:

(Visited 23 times, 1 visits today)