Հրատապ. Ադրբեջանցիները 3 կիլոմետր առաջ եկան դեպի Սիսիան

Սիսիանից զինվորականները հաղորդում են, որ ադրբեջանական ուժերը երեք կիլոմետր առաջ են եկել, մխրճվելով Հայաստանի սահմանները: «Ինչքան ջրի ակունքներ, դիրքեր կան, որոնցից ամբողջ Սիսիանը երևում է, արդեն իրենց ձեռքն են:

 

Ադրբեջանցիները վերահսկում են բոլոր արոտավայրերը, դաշտերը, ճանապարհը: Ցանկացած պահի կարող են խփել», — ասաց մեզ հետ կապ հաստատած սպան:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը առավոտյան հայտարարել էր, որ  որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, ապա հեռացել են, և որ ընթանում են բանակցություններ:

Հրապարակ

(Visited 44 times, 1 visits today)