Տեղի է ունենում ռուս-թյուրքական մեդիաահաբեկչություն, հիբրիդային պատերազմ հայ ժողովրդի դեմ. Ս. Ղազարյան

Սևան Ղազարյանը գրել է. Սյունիքում պատերազմ չի սկսվելու։ Սյունիքի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունը թյուրքերի հագով չէ։

փոքրամասշտաբ բախումներ, սադրանքներ հնարավոր են այնուամենայնիվ։ դասական ռուս-թյուրքական կոմբինացիա է։ ռսները թյուրքերի ձեռամբ մեզ ուզում են «զանգեզուրի միջանցք պարտադրել, որը պետք է վերահսկվի ՖՍԲ-ի կողմից՝ ըստ հրադադարի համաձայնագրի։

Ըստ այդմ, թյուրքերի դերը մեզ ուժ ցուցադրելն է, մեր վախը բռնելն է, իսկ ռսների դերը մեզնից զիջումներ կորզելն է, թյուրքական ուժի ցուցադրմամբ մեզ «միջանցք» պարտադրելն է։ Տեղի է ունենում ռուս-թյուրքական մեդիաահաբեկչություն, հիբրիդային պատերազմ հայ ժողովրդի դեմ, որպեսզի հայ ժողովուրդը որպես «փրկչի» ՖՍԲ-ին դիմավորի Սյունիքում։

Միշտ հիշեք. սահմանային ցանկացած միջադեպ տեղի է ունենում ռսների թողտվությամբ, ինչպես պատերազմը սկսվեց ռսների թողտվությամբ՝ որպեսզի իրականացնեն «լավրովի պլանը»։

«զանգեզուրի միջանցքը» լավրովի պլանի շարունակությունն է…

(Visited 41 times, 1 visits today)