Ասեմ, թե ինչ ծպտյալ ծրագիր էր թաքնված սյունիքյան դեպքերի քողի տակ. Ուզում եմ, որ մտածածս սխալ լինի, բայց և չմտածել չեմ կարող

Ավագ Պապոյանը գրում է. Ուզում եմ, որ մտածածս սխալ լինի, բայց և չմտածել չեմ կարող. Թե ինչ ծպտյալ ծրագիր էր թաքնված սյունիքյան դեպքերի քողի տակ, դա կերևա քիչ հետո, իմ կարծիքով կրեմլը ժողովրդի լեզվով ասած ՝ մուղամ է ջոկում.

Այժմ մտքերիս մասին. Ռուսական 102-րդ ռազմ աբազան տեղակայված է Գյումրիում, կարելի է ասել, որ այստեղ շեկոն ամուր տեղավորված է. Արցախում նույնպես խաղաղապահի ատմասկով բավականին ամուր է ՙՙդիրքավորվածՙՙ. Սյունիքի դեպքերին թե կրեմլը, թե ՀԱՊԿ — փուչիկը սկսում են ջուր ծե ծել, ժամանակի վրա խաղալ, մեկ սրա,

մեկ նրա ջեբը տռել. / Գեղարքունիքի սահմանային խախտումները զուտ հայ հասարակության ուշադրությունը իրենց ստ որ ծրագրից շեղելու կամ կոծկելու համար է /, Նրանց բնավ էլ ցանկալի չէ արևմուտքի և ԱՄՆ-ի միջամտելը, սակայն ստիպված կլինեն հաշվի նստել միջազգային կառույցների հետ և ադրբեջանական հրո սակները ի վերջո դուրս կգան ՀՀ սուվերեն տարածքներից.

Այստեղ շեկոն կանցնի պլան Բ-ին. Անմիջականորեն կամ ոչ անմիջականորեն ՝ ադրբեջանի ձեռքով, կդնի կոնկրետ հարց ՝ կամ միջանցք դեպի Նախիջևան, կամ փակում է Բերձորի/Լաչինի/ միջանցքը. Դեպի Նախիջևան ՙՙտրվողՙՙ միջանցքը նույնպես հսկվելու է ռուսների կողմից, հետևաբար Սյունիքում նույնպես տեղավորվելու շանս-հեռանկար ունի շեկոն, կարելի է ասել ռուս-թուրք-ազերական տրիոյի երազանքի իրականացում ՝ շահերի համընկնմամբ.

Գյումրի — Արցախ — Սյունիք ՝ քոռն ինչ գուզե, ջուխտըմ լույս, չհաշված, որ իր անմիջական վերահսկողության տակ է անցնում Իրանի հետ սահմանը. Հայաստանը ընկնում է բարդագույն ընտրության առաջ ՝ կամ կորցնում է Լաչինի միջանցքը, կտրվում է ցամաքային ճանապարհը Արցախի հետ, կամ Լաչինը պահելով, տալիս է նախիջևանյան միջանցք, կորցնում է և՜ տարածքներ, և՜ Իրանի հետ սահմանը, և՜ մտնում է տոտալ շրջափա կման մեջ գրեթե 90% սահմանակից դառնալով թուրք-ադրբեջանական տանդեմին.

Էլի եմ ասում, սա միայն իմ եզրակացությունն է, տա Աստված այդպես չլինի, բայց եթե այդուհանդերձ գա էդ անցանկալի ՙՙՍևՙՙ օրը, այլընտրանք չունենանք, եթե վերջնական կանգնենք այդ փաստի առաջ, դա կատարվելու է բացառապես ժողովրդի ընտրությամբ, իսկ ես գիտեմ, թե որ միջանցքն եմ ընտրելու ՝

Ցարի գերե զմանը թող մնա իր տեղում ՝ հուշարձանի կողքը, կարճևանցի Հրոն թող իր այգում իր ծառներն էտի, ուստա Վաչոն Մեղրի-Ագարակ ավտոբուսը քշի, Արփինե դու էլ արխեյին գնա թոռներիդ մանկապարտեզից տուն բերելու. Գրառմանս ներքաղաքական երանգներ չտաք. Քարով չզարգեք Առողջ էղեք

(Visited 299 times, 1 visits today)