ԵՄ անդամ պետությունների դեսպանները Սյունիքում են. Մանրամասներ

Մեր տեղեկություններով՝ ԵՄ մեկ տասնյակից ավել դեսպաններ այսօր այցելել են Սյունիքի մարզ, նախատեսվում է այց նաեւ Սեւ լճի տարածք։

Մեր աղբյուրը հաղորդեց, որ այս պահին նրանք Գորիսում են։ Նրանք հանդիպել են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, ՔՊ-ական փոխմարզպետ Նարեկ Բաբայանի եւ իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանին հետ, հանդիպմանը մասնակցել են նաեւ մի շարք զինվորականներ։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից Սեւ լճի տարածքում իրավիճակը մնում է անփոփոխ․ ադրբեջանական զինուժի խմբերը 3.5 կիլոմետր լճի տարածքով ներխուժել են ՀՀ սահման եւ հետ քաշվելու մտադրություն չունեն։

Հրապարակ

 

(Visited 57 times, 1 visits today)