Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի «կանխատեսումների» մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հետ այսօր՝ մայիսի 29-ին, հանդիպում է վարչական շրջաներում իր համակրների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության անդամների հետ։

Նուբարաշեն վարչական շրջանում նրա հետ էր նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ իրենց ուղղված քննադատությունները չեն վանում իրենցից, պատյանի մեջ չեն փակվում, որ այդ մեղադրանքներից պաշտպանվեն։

«Բացարձակապես, մենք այդ մեղադրանքներն ընդունում ենք և փորձում ենք այդ մեղադրանքների հիմնավորումը լսել»,-ասաց նա։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ իրենց թիմը վերջին տարիներին Հայաստանում ահռելի փոփոխություններ է կատարել։

«Զինված ուժերում մենք վերջին 3 տարվա, մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, արվել են այնպիսի ծավալների փոփոխություններ՝ սկսած սպառազինության ձեռբերումից, վերջացրած զինվորականների աշխատավարձերից, զինծառայողների սոցիալական երաշխիքներից, շարունակած սննդով, հագուստով, և այլն։ Եթե այդ փոփոխությունների տեմպի 1/3-ը նախորդ 30 տարվա ընթացքում գոյություն ունենար՝ մենք 2020 թվականին կունենային բոլորովին ուրիշ վիճակ։

(Visited 55 times, 1 visits today)