Պատկերացնում եք ի՞նչ եկամուտների մասին է խոսքը. Ինչի՞ նպատակներով են ծախսվել. Մանե Էլբակյանի դիպուկ գրառումը

Արցախում Դրմբոնի ոսկու հանքը մինչ այսօր տվել է ավելի քան 8 մլրդ դոլլարի եկամուտ, Հայաստանի բյուջեից 2 մլրդ դոլլար է փոխանցվել, իսկ Սփյուռքից միայն հայտնի տվյալներով 1.3 մլրդ դոլլար օգնություն։

Պատկերացնում եք ի՞նչ եկամուտների մասին է խոսքը, ու՞ր են այդ գումարները, ինչի՞ նպատակներով են ծախսվել։

Դուք պատկերացնում եք ի՞նչ ռազմաօդային պաշտպանության համակարգեր հնարավոր կլիներ գնել, բոլոր ստանդարտներին համապատասխան կարող էին կահավորել առաջնագիծը, քանի՞ բունկեր հնարավոր կլիներ կառուցել։

Քանի՞ զինվորական և քաղաքացիական հիվանդանոցներ հնարավոր կլիներ կառուցել, ինչի՞ չեն արել։
Հենց սրա համար եմ ասում պատերազմը պետք է բացառել, մեր տղաները մսաղացի տակ չպետք է այլևս ընկնեն։

Ոչ մեկ չի կասկածում, որ հանուն հայրենիքի պատրաստ են զոհվելու, ես չեմ կասկածում` բայց էլ չեմ ուզում պատերազմ տեսնել…
✍️Մանե Էլբակյան

(Visited 28 times, 1 visits today)