Ես սխալ էի՝ Դուք ճիշտ. Ավելացրեք իմ անունը Ձեր հրեշների ցուցակում. Վահե Տեր-Մինասյանի գրառումը

Վահե Տեր-Մինասյանը գրում է. Ես սխալ եմ, ու սխալ եմ ապրում Սխալ է հավատալ ու անմնացորդ նվիրվել կենդանական բնազդներով առաջնորդվող ագրեսիվ հասարակությանը։ Երևի պետք էր ընդամենը մտածել սեփական շահի մասին…

Սխալ է տարիներով քարոզել եւ սեփական օրինակով փորձել պայքարել կաշառակերության դեմ։ Երևի պետք էր դառնալ բոլորի պես ու մաքսիմալ շորթել… Սխալ է տարիներով կրթել ու սովորեցնել, որ մարդիկ լինեն առողջ ու դաստիարակված։ Երևի պետք էր թողնել, որ իրենց տգիտության մեջ եփվեն ու հիվանդ վիճակում խեղճացած գան ու խնդրեն…

Սխալ է հնարավոր բոլոր պաշտոնների առաջարկներից հրաժարվել եւ զբաղվել սիրած գործով ու սեփական առողջության գնով մարդկանց կյանք պարգևել։ Երևի պետք էր մի տաքուկ պաշտոն ձեռք գցել ու գա զազած դեմքով «նալոգ» հավաքել… Սխալ է քո ամբողջ թիմին արգելել մասնակցել պետական ծրագրերին ու պետության խեղճ ու կր ակ բյուջեից թեկուզ մեկ լումա ստանալ։

Փոխարենը սեփական միջոցներից աջակցել պետական ծրագրերին։ Երևի պետք էր օգտագործել կապերը ու պետական փողերը ուտել, ուտել ու էլի ուտել… Սխալ է տարիներ շարունակ սեփական ժամանակի ու ռեսուրսների հաշվին բացարձակ անշահախնդիր ծրագրեր իրականացնել ու մարդկանց կյանք փրկել։ Երևի պետք էր այդ ժամանակը ու միջոցները ընտանիքիս վրա ծախսել…

Սխալ է ՖԲ–ում չափերն անցած ու լկ տիացած ծանոթ–անծանոթին մեղմորեն բացատրել, որ չի կարելի։ Պետք է միանգամից երեսին շփացնել, որ իրենց տեղն ու չափը իմանան ու մաքսիմումը գ ող կատվի պես սպասեն հերթական հիմարությանը ու ոգևորված լայքեն…

Սխալ է զո հված զինվորների մայրերի հետ ամիսներով աշխատել, իրենց վիշտն ու ցավը կիսել, որ նորից կարողանան մայրանալ։ Երևի պետք էր էտ ամեն ինչից հեռանալ ու մտածել, որ դրանով թող ինչ–որ ուրիշ մեկը զբաղվի…

Սխալ եմ ու դեռ շարունակում եմ սխալ մնալ, որովհետև սրտանց հուզվում եմ, երբ տաքսու վարորդը հրաժարվում է բժշկից գումար վերցնել (ոչ ես էի այդ մի քանի դրամից հարստանալու, ոչ ինքը), հուզվում եմ, երբ փողոցում քայլող աղջիկը բարի խոսքերի ներքո կոնֆետ է հյուրասիրում (ոչ ես էի կշտանալու, ոչ ինքը…), հուզվում եմ, երբ անծանոթ մարդիկ փողոցում ժպտալով բարևում են…

Հ.Գ. Սպա նել հրեշին դժվար չի։ Բարդ է հրեշ չդառնալ։ Մեր հասարակության բոլոր մեծ ու փոքր հրեշներին ստեղծել ենք հենց մենք՝ մեր տգիտությամբ, մեր անհիմն մեծամտությամբ ու մեր անսահման չարությամբ… Ես սխալ էի՝ Դուք ճիշտ։ Ավելացրեք իմ անունը Ձեր հրեշների ցուցակում…

(Visited 29 times, 1 visits today)