Կոչ եմ անում Հայաստանի բնակչությանը այս ընտրություններում մասնակցող սփյուռքից եկածներից և ոչ մեկին չտալ իրենց ձայնը, քանի որ իրականությունը հետևյալն է… Ռոման Բաղդասարյան

Ռոման Բաղդասարյանը գրում է. Որքան ծիծաղելի է, երբ սփյուռքի որոշ ներկայացուցիչներ սկսում են Հայաստանին և նրա բնակիչներին պատմել հաջողության մոդելը։ Հատկապես ծիծաղելի է, երբ դա անում են Ռուսաստանում բնակվող 2,5մլն հայերի կողմից հարգանք ու հեղինակություն չվայելող կազմակերպությունների ղեկավարները։ Սփյուռքում

հեղինակություն ունեն հասարակ հայերը, ովքեր ազնվորեն են վաստակում իրենց գումարը, լուռ օգնել և օգնում են Հայաստանի բնակիչներին, չունենալով ոչ մի ակնկալիք։ Ես կոչ եմ անում Հայաստանի բնակչությանը այս ընտրություններում մասնակցող սփյուռքից եկածներից և ոչ մեկին չտալ իրենց ձայնը, քանի որ նրանք ոչ մի ընդհանուր բան չունեն հայոց լեզվի, Հայաստանի բնակիչների հոգեբանության և իսկական հայրենասիրության հետ։

Ծիծաղելի է նայել Հայաստանով մեկ ողողված նրանց պաստառներին, որտեղ ոսկեղենիկ հայերենով գրված են գեղեցիկ մտքեր։ Իսկապես, շատ ծիծաղելի է, երբ այդ ամենը շատ հեռու է իրականությունից։
Շատ եմ ցավում, բայց իրականությունը հետևյալն է.
1)Այսօր, Ռուսաստանում բնակվող 2,5մլն հայերը չունեն նույնիսկ մեկ հայկական ալիք ռուսաց լեզվով, որը ռուսալեզու հայերի շրջանակում
կդաստիարակեր սեր դեպի Հայաստանը։

2)Մինչ օրս լուծված չէ Հայաստանի քաղաքացիների հարցը, ովքեր փողոցում են հայտնվել ։Ո՛չ կազմակերպությունները ,ո՛չ եկեղեցին, ո՛չ էլ դեսպանատունը չկարողացան լուծել, ֆինանսավորել ծանր վիճակում հայտնված մարդկանց կեցավայրի և
Երևան վերադառնալու հարցը։ Այդ դեպքում սփյուռքի
ինչպիսի՞ մեծության մասին կարող է խոսք գնալ։

3)Ինչպե՞ս կարող է համայնքի կամ կազմակերպության ղեկավարը Հայաստանի քաղաքացիներին խորհուրդներ տալ, եթե Ռուսաստանում տասնամյակներ շարունակ իրար հետ վի ճում են հայ օլիգարխներն ու կազմակերպությունները։ Մասայական միմյանց մասին տարատեսակ մեղադրանքներ են գրում, փորձելով Ռուսաստանի հայերին ցույց տալ, որ իրենք են ճիշտը, իսկ ուրիշները՝ սխալ։

Սակայն Ռուսաստանի հայերը ճիշտ են անում, որ ավելի շատ են իրենցից հեռու վանում իրար կոկորդ կրծող այդ կազմակերպությունները։ 4 Ռուսաստանի հայ օլիգարխները գալիս են Հայաստան, միասնականության կոչեր անում և խորհուրդներ տալիս, միաժամանակ թաքցնելով, որ Ռուսաստանում ոչ մի հարցի շուրջ միասնականություն և համախմբում չկա ու յուրաքանչյուրը իրեն
Ալեքսանդր Մակեդոնացի է համարում։

5)Այսօր Ռուսաստանում բնակվող հայերի 90% հնարավորություն չունի ուսուցանելու մայրենի լեզուն։ Այս հարցը շատ համայնքներին չի հուզում և չի անհանգստացնում, հատկապես այդպիսի հնարավորությունից են զրկված խոշոր քաղաքներից հեռու բնակվող մեր հայրենակիցները։ Տարեց տարի մենք ավելի ու ավելի շատ ենք մոռանում մեր լեզուն։ Այս դեպքում, կարո՞ղ են, արդյոք ,կազմակերպությունների ղեկավարները, ովքեր չեն հարգում հայոց լեզուն, հարգեն Հայաստանի հայալեզու բնակչությանը։

6)Բոլորին հայտնի է, թե ինչու են սփյուռքում անհասկանալի ձևով կառուցվում եկեղեցիներ, բայց Հայաստանի հնագույն եկեղեցիները վերականգնելու հանդեպ ոչ մի հետաքրքրություն չկա։ Հավանաբար պատճառը այն է, որ եկեղեցիների կառուցման վրա շատերը խոշոր գումարներ են վաստակում, որը

 

հավաքում են մանր բիզնեսմեններից և խոշոր հարկերից։ Ինչպիսի՞ հոգեբանությամբ եք դուք գալիս Հայաստան և բնակչությանը ճիշտ գործել սովորեցնում։ 7)Շատ կազմակերպությունների և համայնքների ղեկավարների աշխատանքային մեթոդները հավասար են օրենքով գողերի աշխատելաոճին։ Հենց սա է պատճառը ,որ հայ

համայնքը ապրում է մշտապես վախի մեջ։ Գլուխը կախ գումարներ են հատկացնում, լիարժեք չհասկանալով, թե ինչի վրա են դրանք ծախսում «շնաձկները»։ Եթե որևէ մեկը փորձում է արտահայտել իր զայրույթը, նրա մոտ խնդիրներ են առաջանում։

Շատ համայնքների և կազմակերպությունների ղեկավարներ սատարում են հին Հայաստանը,քանի որ հենց իրենք են սկսել իրենց հանց ագործ ուղին և ցատկել շատ դ իակների վրայով, որպեսզի դառնան այն, ինչ կան հիմա։ Յուրաքանչյուրը, ով հեռուստատեսությամբ լսում է Ռուսաստանի հայերին, ով տեսնում է Հայաստանի փողոցներում փակցված նրանց պաստառները, պետք է հիշի, որ նրանք

չունեն հեղինակություն Ռուսաստանում բնակվող հայերի նույնիսկ 1% մոտ։ Համացանցում նրանց գովերգում են ֆեյք էջերը։ Նայեք նրանց պոստերին և կտեսնեք, որ վերևում գրված է «գովազդ», իսկ մեկնաբանություններ թողնում են միայն ֆեյք էջերը։ 9) Ծիծաղելի է, երբ ԱՄՆ֊ում և Ռուբլյովկայի վրա առանձնատներ գնած մարդիկ պատմում են Հայաստանի շրջանների հանդեպ ունեցած իրենց սիրո մասին։ Սիրելի՛ ընկերներ։ Մի՛ հավատացեք Ռուսաստանի հայերին, ովքեր ամբողջ կյանքը չեն հավատացել Հայաստանին, իսկ հիմա իրենցից բարեգործներ են կառուցում։

(Visited 37 times, 1 visits today)