Պետք է կրկին… Լավրովի կոչը հայերին ու ադրբեջանցիներին

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է համաձայնեցվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ, սակայն հիմա պետք է շեշտադրում անել ոչ թե այդ թեմայի, այլ տարածաշրջան խաղաղ կյանքի վերադարձի վրա:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը կարևորել է նաև հումանիտար հարցերի կարգավորումը, վստահության ամրապնդումը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին ապրեն միասին անվտանգության ու տնտեսական բարեկեցության մեջ.

«Այդ ժամանակ, ես վստահեցնում եմ ձեզ, որ մի քանի տարի անց կլինի այնպիսի կյանք, որ կարգավիճակի հարցը կլուծվի շատ ավելի հեշտ»:

(Visited 28 times, 1 visits today)