Դիմում եմ քեզ, Նիկոլ Փաշինյան. Գոռ Վարդանյան

Չփորձես հայ մարդկանց իրար դեմ հանել։ Վենդետա արա սահմանիցդ դուրս, սահմանից ներս էլ զոհ չունենք տալու քո համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը։

«Հետևում էի Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, քարոզարշավի ելույթին և չէի կարող չարձագանքել։
Նիկոլ Փաշինյան, Դուք ներկա պահին երկրի ժամանակավոր վարչապետի լիազորություններ եք կատարում, դա նշանակում է, որ հանդես եք գալիս երկրի ղեկավարի անունից։

Լսեցի ձեր ելույթը վենդետաների մասին, լսեք, դուք չե՞ք հասկանում, որ ժողովրդին կիսելու, վրեժի, թշնամության կոչեր եք անում և դա հղի է վտանգավոր հետևանքներով, ձեր ուզածը ո՞րն է բախումներ, քաղաքացիական պատերազմ, ո՞վ է ձեզ իրավունք տվել մարդկանց միմյանց դեմ լարելու։

Քարոզարշավին ձեր քաղաքական ծրագրերից խոսեք, թե ինչպես եք պատրաստվում երկիրը դուրս հանել այս իրավիճակից ոչ թե վենդետաներից, դրախտ երկրից։

Այն երկրից, որ մինչ այսօր զինվորի թաղում է կազմակերպվում։

Եթե վենդետայից ես խոսում, եթե էդքան դուխով տղա ես, կարող ես Ալիևից լուծիր վրեժդ ու այն ադրբեջանցի զինվորներից, որոնք էս պահին Հայաստանի սահմանում են և գերի են վերցնում մեր առանց զենք սահման պահողներին։

Դիմում եմ քեզ, Նիկոլ Փաշինյան, չփորձես հային հանել հայի դեմ, դա շատ վատ կանդրադառնա մեր ազգի վրա։

Դիմում եմ այն մարդկանց, ովքեր կանգնած են Նիկոլ Փաշինյանի կողքին, տղերք, մենք հայ ենք, մենք իրավունք չունենք թույլ տալու քաղաքացիական բախումներ, դուք էդ մարդու կողքն եք բացատրեք, հասկացրեք, որ ազգին չհանի իրար դեմ, արյուն չթափվի։

Կոչս մշակույթի, սպորտի, արվեստի բոլոր հեղինակավոր մարդկանց, միացե՛ք, ձեր խոսքը ասեք, բոլորդ մի կողմ եք քաշվել, չեք հասկանում երկիրը կանգնած է լուրջ քաղաքացիական պատերազմի առաջ։

Հերիք է ինչքան զոհեր ունենք, մենք փոքր ազգ ենք իրավունք չունենք միմյանց դեմ դուրս գալ:
Միասնության կոչեր արեք ժողովրդին »,- գրել է նա։

(Visited 63 times, 1 visits today)