Իմ քայլից հեզաճկուն Հայաստան դաշինք գաղթած երիտասարդ կնոջն եմ լսում… Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Հ1-ով կին քաղաքական գործիչների բանավեճն եմ նայում։

Իմ քայլից հեզաճկուն Հայաստան դաշինք գաղթած երիտասարդ կնոջն եմ լսում /Աննա Գրիգորյան անուն ազգանունով/․ մի կողմ թողնենք բոցաշունչ հեղափոխականից կայծակնային արագությամբ հակահեղափոխական դառնալու նրա տրանսֆորմացիան։

Խոսում է ատելության մթնոլորտից՝ ասես յուր նորընտիր առաջնորդ չէ որ անթույլատրելի հռետորաբանությամբ է «վերադարձել» քաղաքականություն ու քարոզարշավը վերածել քոքամաշիչ դուելի, ասես յուր կուսակից ընկերները չէին Սյունիքում դեբոշ սարքում վարչապետին եկեղեցի ու մարզ չթողնելու, Ագարակում ուղիղ եթեր խուլիգանություն բեմադրում, ու դեռ Մեղրիի փոխանակման տարբերակն էլ համարում անմեղ Քոչարյանին զրպարտող սուտ․․․

Փաստաթղթի անուն է ուզում՝ տեղյակ չլինելով թե՞ կեղծելով, որ տեղյակ չէ ոչ Մեղրիի 1999 տարբերակից, ոչ 2001-ի Քի վեսթի տարբերակից, ոչ 1998թ․ Ադրբեջան անունով ընդհանուր պետության տարբերակից․․․

Եթե տեղյակ չեք՝ քաղաքականություն ինչո՞ւ եք մտել, եթե տեղյակ եք ու կեղծում եք՝ ապա քաղաքականություն ինչո՞ւ եք մտել․․․
Երիտասարդ տարիքում չի կարելի այսպես մուտք գործել քաղաքականություն․․․

Իսկապես գիտե՞ն բոլորս փափախը դրած սարերից նոր ենք իջել․․․

(Visited 64 times, 1 visits today)