Ինչ է ակնկալում Ռուսաստանը. Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում ականազերծման գործընթացը կարագանա:

Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մոսկվան ակնկալում է նաև, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խումբը մոտ ժամանակներս կվերսկսի իր աշխատանքը, հավելել է Զախարովան:

«Մենք ակնկալում ենք, որ եռակողմ աշխատանքային խումբը մոտ ժամանակներս կվերսկսի իր գործունեությունը՝ համաձայն առաջնորդների եռակողմ համաձայնագրերի», – ասել է նա:

(Visited 35 times, 1 visits today)