Մակրոնին ապտակած երիտասարդը կբանտարկվի. Ինչ է կատարվել (Տեսանյութ)

Մակրոնին ապտակած երիտասարդը կբանտարկվի (Տեսանյութ)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ապտակած տղամարդը դատապատվել է մեկուկես տարվա ազատազրկման, սակայն այդ ժամկետից 14 ամիսը պայմանական է: Այսպիսով, դատապարտյալը բանտում կանցնակցնի 4 ամիս:

Հիշեցնենք, որ 28-ամյա Դամիեն Տարելը հունիսի 8-ին ապտակել էր նախագահ Էմանուել Մակրոնին: Եթե ազատ արձակվելուց հետո Տարելը 2 տարվա ընթացքում աշխատի կամ սովորի, հոգեբանի հսկողության տակ լինի և նոր խախտումներ չկատարի, ապա նրան բանտ չեն վերադարձնի:

Բացի այդ, նրան 5 տարով արգելել են զենք վերցնել ձեռքը կամ պահել այն, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնել 3 տարվա ընթացքում:

Տեսանյութը ստորև

(Visited 61 times, 1 visits today)