Նիկոլ Փաշինյանը միանշանակ առաջատար է. Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Գելափն էլի էժան ստերով փորձում է մոլորեցնել հանրությանը, Փաշինյանի ու իր քաղաքական թիմի վարկանիշը այս պահին ավելին է, քան սպասելի էր։

Ինձ հետաքրքիր է, թե ընտրություններից հետո Գելափն ինչ է ասելու, կամ անելու։
Գոնե հասկանու՞մ են, որ հանրային վստահություն են կորցնում, իսկ ընտրություններից հետո անգամ չեն կարողանալու նայել մարդկանց աչքերին, մենակ թիվ նկարելով չի…

Ով-ով, հասարակական լայն շերտերը լավ գիտեն, թե ով ինչքան վստահություն է վայելում:

Հանրահավաքներին հավաքված քաղաքացիների թիվն էլ դրա վառ ապացույցն է, չհաշված նաև այն իրական հարցումները, որոնք ամեն անգամ հաստատում են, որ արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը միանշանակ առաջատար է։

Իսկ ինչ վերաբերվում է իրական հարցումների թվերին, ապա դրանք շատ ցավոտ ու հուսահատեցնող են ընդդիմության համար։

(Visited 28 times, 1 visits today)