Վիճաբանություն և ծեծկռտուք՝ քարոզարշավի ժամանակ․ Մասնակցել է հայտնի պաշտոնյա. Մանրամասներ

Հունիսի 9-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ղափանցյան փողոցի 4 հասցեի մոտ իրականացրել են քարոզարշավ, որտեղ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել: Ոստիկանությունից Tert.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ

փաստի առթիվ ՀՀ քր. օր. 149.1 հոդ. 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քր.գործ և հանձնվել է քննչական բաժին նախաքննության։

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ քարոզարշավի ժամանակ ծեծի են ենթարկվել Հակոբ Արշակյանն ու մի քանի ՔՊ-ականներ։

Միջադեպը տեղի էր ունեցել «Քանաքեռ ՀԷԿ»-ի տարածքում, վերջիններիս է մոտեցել տարեց տղամարդ և ասել, որ այդ տարածքում բուկլետներ չբաժանեն: ՔՊ-ականները՝ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, վիրավորել են տարեց մարդուն։

Դեպքին միջամտել են տարածքում ապրող մի քանի երիտասարդ, ծեծի են ենթարկել ՔՊ-ականներին։ Hraparak-ի փոխանցմամբ՝ Արշակյանը թեթև վնասվածքներ է ստացել, իսկ մյուս ՔՊ-ականները տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, նրանցից մեկը կոտրվածքներ ունի։

(Visited 158 times, 1 visits today)