Երևանի աշխարհաբարում «սսկցնում» են. Վարդան Ոսկանյանի գրառումը

Իրանագետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Վարդան Ոսկանյանը գրել է.

«Էջմիածնի քաղաքապետի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունից էլ կարելի է ինչ-որ բան սովորել։ Փաստորեն, Լոռիում բարբառային «մունջ անել» արտահայտություն կա՝ «լռեցնել» իմաստով։

Գրականում վկայված «լուռումունջ»-ից բարբառային ձևն իհարկե հասկանալի է, բայց ամեն դեպքում, չէի լսել երբեք, որովհետև Երևանի աշխարհաբարում «մունջ» չեն անում, «սսկցնում» են
#ոսկեղենիկը»։

 

(Visited 22 times, 1 visits today)