ՈՒշագրավ մանրամասներ. Թե ինչու են Մոսկվան եւ Անկարան մահու չափ վախենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումից

Երեւանը 100 տարի լռել է. Ահա թե ինչու են Մոսկվան եւ Անկարան վախենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, չսպասելով Երեւանից զանգի, ինքն է զանգել Փաշինյանին: Նա պահանջել է ադրբեջանական զորքի դուրսբերում Հայաստանի Սյունիքի մարզից եւ խորհուրդ տվել դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

Իր հերթին ԱՄՆ Պետդեպարտամենտը հատկանշական հայտարարություն է արել՝ նշելով, որ էսկալացիան ծագել է «Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի չսահմանազատված մասում»։ Եթե համադրենք այս երկու հայտարարությունները, հատկանշական պատկեր կստացվի՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հայտարարում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները լեգիտիմ չեն, եւ անհրաժեշտ է ՄԱԿ ԱԽ որոշումը վերջնական սահմանների հաստատման համար։

ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ակնարկում են, որ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերը, որոնցով գծվել են տարածաշրջանի սահմանները, միջազգայնորեն ճանաչված չեն։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ռեգիստրում չկան 1921 թվականի Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, եւ ներկայիս սահմանները պահպանվում են միայն շնորհիվ այն բանի, որ Թուրքիան ու Ռուսաստանը պարբերաբար երկարաձգում են այդ պայմանագրերը։

2020 թվականի եռակողմ հայտարարությունը այդ պայմանագրերի երկարաձգումն է, որը Հայաստանին պարտադրել են ահաբեկչական պատերազմով։Փաստորեն, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան նշում են խնդրի արմատը՝ խորհուրդ տալով Հայաստանին դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ եւ պարզել, թե ինչ հիմքով են գծված նրա սահմանները։

Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո ակնհայտ է դարձել, որ ԱՄՆ-ն վերապահումներով է մոտենում ներկայիս Թուրքիայի սահմաններին, եւ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների բանաձեւերն Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին վկայում են, որ Ֆրանսիան նույնպես կասկածելի է համարում տարածաշրջանի ներկայիս սահմանները։

Անկարան, Մոսկվան ու Բաքուն մահու չափ վախենում են Հայաստանի՝ Անվտանգության խորհրդին դիմելուց եւ փորձում են լուծել սահմանների հարցը, որը Լավրովը խոստացել էր Բաքվին իր այցի ժամանակ։ Եթե անգամ Ռուսաստանը կրկին փորձի խափանել ՄԱԿ ԱԽ-ում բանաձեւի ընդունումը, միեւնույն է ակնհայտ կդառնա տարածաշրջանի սահմանների ռուս-թուրքական պայմանագրերի ոչ լեգիտիմությունը։

Երեւանը 100 տարի լռել է, եւ դատելով հայ քաղաքական գործիչների վախվորած դեմքերից, պատաստ է էլի լռել՝ ռուս-թուրքական տանդեմից փշրանքների ակնկալիքների դիմաց։

(Visited 33 times, 1 visits today)