Ինչու է մտահոգ Ալիևը. Հայաստանը հրաժարվում է տալ քարտեզները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը ոչ բոլոր քարտեզներն է իրեն հանձնել:

Ինչպես հայտնում է Haqqin.az-ը, Ալիևը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գերագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է.

«Միայն Աղդամի շրջանում տեղակայված է եղել 97 000 ական: Մեզ հաջողվել է Հայաստանից ստանալ միայն Աղդամի ականների քարտեզը, մինչդեռ մյուս շրջաններում կան հարյուր հազարավոր ականներ:

Հայաստանը հրաժարվում է մեզ վերադարձնել այդ քարտեզները: Պատերազմի ավարտից ի վեր մեր՝ շուրջ 30 քաղաքացիներ ականի պայթյունի հետևանքով մահացել են, ավելի քան 100 մարդ վիրավորում է ստացել»,- ասել է նա:

Ալիևը նշել է, որ ներկայում ԼՂ՝ արդեն իրենց կողմից վերահսկվող տարածքներում ականազերծման և վերականգնման ակտիվ աշխատանքներ են:

(Visited 26 times, 1 visits today)