Ռուսաստանը զորք է տեղակայում Իրանի հետ ՀՀ սահմանին՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար»

Նիկոլ Փաշինյանը կառավարական պատվիրակություն է ուղարկել Մոսկվա ՝ քննարկելու ռուսական ռազմաբազայի տեղակայման հետ կապված հարցեր: Կքննարկվեն ռուսական ռազմաբազայի տեղակայման և շահագործման համար անհրաժեշտ հողատարածքներ և անշարժ գույք ռուսական կողմին փոխանցելու հետ կապված հարցեր:

Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել էր, որ ռուս սահմանապահները կտեղակայվեն շրջանի այն հատվածներում, որտեղ ադրբեջանական ստորաբաժանումները խախտում են ՀՀ սահմանը: Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հաստատեց տեղեկությունը: Նախատեսվում է նաև ուժեղացնել Սյունիքի մարզի պաշտպանությունը 102-րդ ռուսական բազայի ուժերով:

Մոսկվան և Բաքուն պնդում են հնարավորնիս շուտ սահմանանշումն ու սահմանագծումը, և որոշվել է զորք տեղակայել Իրանի հետ սահմանին, որտեղ արդեն տեղակայված են ռուս սահմանապահները: Որպեսզի ոչ ոք չխանգարի «միջանցքի» բացմանը։ Իրանը հայտարարել էր, որ դեմ է Հայաստանի տարածքի զավթմանը:

Ռուսաստանը չի պահանջում դուրս բերել ադրբեջանական զորքերը։ Հայաստանը դեռ հայտարարում է, որ առանց զորքերի դուրսբերման սահմանագծում չի լինի, բայց դատելով Հայաստանի գլխավոր շտաբի պետի հայտարարություններից՝ Երևանը կարող է համաձայնվել հետ քաշել զորքը միակողմանի կարգով:

Այս հարցերը հետաձգվել էին մինչեւ Հայաստանում ընտրությունների ավարտը, և քվեարկության հաջորդ օրը սկսեցին ակտիվ գործընթացներ: ՀՀ կառավարության պատվիրակություն Մոսկվա գործուղելը ենթադրում է, որ ծրագիրը նախապես համաձայնեցված էր, և Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ էր մանդատ ստանալ: Ավելի վաղ Ալիեւը հայտարարել էր, որ սահմանագծման մասին նոր եռակողմ փաստաթուղթը կստորագրվի հունիսի 30-ին:

Արդյոք ստեղծված իրավիճակը կքննարկվի նոր խորհրդարանում, թե՞ ընդդիմությունը, որը ներկայացնում են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, չեն առարկի նոր փաստաթղթի ստորագրմանը:

«Կան շատ բաներ, որոնք կարող են հանգեցնել նրան, որ կողմերից մեկը հնարավոր կհամարի կամ վերջապես լուծել հակամարտությունն իր օգտին, կամ, ընդհակառակը, վերականգնել կորցրած դիրքերը: Ուստի մենք, այնուամենայնիվ, պետք է ձգտենք վերջնական կարգավորման, և այն ամրագրվի միջազգային իրավական փաստաթղթով», ավելի վաղ հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը:

Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունն այժմ կարող է վերաձևակերպվել «Հայաստանը Արցախն է, և վերջ» արտահայտությամբ: Նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագիրը, որը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի համար բացել է ՀՀ «արցախացման» ճանապարհը: Մնում է կռահել, թե որտեղ է տեղակայվելու ռուս-թուրքական նոր կենտրոնը (հավանաբար Գյումրիում, այնտեղից բազան դուրս բերելուց հետո) և երբ է բացվելու Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու ներկայացուցչությունը Հայաստանում:

(Visited 157 times, 1 visits today)