Կառավարությունը որոշում է ընդունել Հայկ Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայկ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից:
Կառավարության մեկ այլ որոշմամաբ՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ»,– ասվում է Կառավարության որոշման մեջ:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Արգիշտի Քյարամյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։