Հրատապ. ԲԴԽ-ն հեռացավ՝ որոշում կայացնելու. Պատասխանատվության ենթարկելու հարցով…

Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով որոշում կայացնելու։ Այս մասին հայտնում է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ֆոյսբուքյան էջը։

«Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ հուլիսի 12-ին, ավարտվեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը։

Հիշեցնենք, որ միջնորդությունը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Ռուբեն Վարդազարյանն ու նրա ներկայացուցիչներն այսօրվա նիստին ներկա չէին:

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի հուլիսի 26-ին՝ ժամը 15.00-ին»,- ասված է հայտարարության մեջ:

(Visited 92 times, 1 visits today)