Հրատապ. ԿԸՀ նախագահը հերքեց… Բացարձակ ու լկտի սուտ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հերքում է մամուլի հրապարակումները, թե իր ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև վեճ ու քաշքշուկ է տեղի ունեցել։

Սահմանադրական դատարանում ընդդիմության դիմումի քննարկման ժամանակ այսօր «Զարթոնք» կուսակցության անդամ Արա Զոհրաբյանը այդ մասին հարց ուղղեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։

Նշենք, որ հունիսի 10-ին այս մասին մամուլի հրապարակում էր եղել, թե քաշքուկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատռել է Մուկուչյանի պիջակը։

«Բացարձակ ու լկտի սուտ է դա»,- պատասխանեց Տիգրան Մուկուչյանը։

Հարցին, թե վերջին անգամ ե՞րբ է կապի մեջ եղել Նիկոլ Փաշինյանի հետ, Մուկուչյանը պատասխանեց․ «Երբեք չեմ եղել»։

(Visited 188 times, 1 visits today)