Դեռ մի բան էլ քիչ է, էլ չասած՝ ուշացած. Հովսեփ Խուրշուդյանը ԿԱՐԵՎՈՐ գրառում կատարեց

Հովսեփ Խուրշուդյանը գրել է. Պատգամավորի գործունեության համար հատկացված 50,000 ֆինանսավորումը ծաղր էր, որով նախկին բոլոր իշխանությունները արժանացնում էին Հայաստանի Հանրապետությանը ու նրա գլխավոր պետական ինստիտուտներից Պարլամենտին։ Դե զարմանալի չէ, ՀՀ ԱԺ-ն չէր ծառայում իր բուն

գործառույթներին, այլ ընդամենը եղել է ջեբկիր գո ղապետերի ձեւավորած կառավարությունների բերած օրենքները դակող մականունավորների կույտ։ Ու եթե հանկարծ պարլամենտում հայտնվում էին ժողովրդի կողմից ընտրված արժանավոր պատգամավորներ, նրանք իրենց նախաձեռնություններով ու բուռն գործունեությամբ (ինչպես, օրինակ, «Ժառանգություն»

խմբակցությունը) գլխացա վանք էին դառնում արդեն իշխանությունների համար ու, առավելեւս, այս դեպքում վերջինները շահագրգռված չէին ավելացնել պարլամենտական գործունեության ֆինանսավորումը, գործիքները։ Ես լավ հիշում եմ, թե ինչ դժվարությամբ «Ժառանգությունը» հասավ նրան, որ պատգամավորներին 1 վճարվող օգնականից բացի հատկացվեն գոնե

եւս մեկ օգնականի հաստիք՝ հասարակական հիմունքներով։ Անգամ դրան, ինչը որեւէ ծախս չէր պահանջում, չէին համաձայնվում ջե բկիրապետերը։ Նույնը վերաբերում էր խմբակցությունների փորձագետների հաստիքներին։ ԱԺ 12 ոլորտային հանձնաժողովներին սպասարկում էին 120․000 դրամ աշխատավարձ ստացող ընդամենը 2

փորձագետներ։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ բազմապրոֆիլ մասնագիտական հմտություններ պետք է ունենային այդ երկուսը ու ոնց էր դա ազդում կառավարության բերած կամ սեփական նախաձեռնությամբ գրվող օրենքների փորձաքննության որակի վրա: Ի դեպ, մինչեւ օրս էլ խմբակցությունները ապահովված չեն անհրաժեշտ թվով խելամիտ վարձատրությամբ փորձագոետների հաստիքներով։ Թե բա պարլամենտական երկիր։ Հասկանալի է, որ Հայաստանը չի կարող ապահովել օրենսդիրների գործունեության ֆինանսավորման այնպիսի ծավալ, ինչպիսին օրինակ զարգացած

երկրներում է (օրինակ, ԱՄՆ-ում 10 տարվա առաջվա տվյալներով մեկ կոնգրեսականի համար այն կազմում էր շուրջ 40․000 դոլար): Սակայն այն 50․000 դրամից 250․000-ի բարձրացնելը դեռ մի բան էլ քիչ է, էլ չասած՝ ուշացած։ Նրանք, ովքեր հիմա էլ էժանագին պոպուլիստական քննադա տություն են սկսել այս օրենսդրական նախաձեռնության դեմ` ո՛չ հասկանում են ինչ է պետությունն ու պետական ինստիտուտները, այդ թվում՝ պարլամենտը, ո՛չ հասկանում են պատգամավորի գործունեության արդյունավետության կարեւորությունը պետության ու ժողովրդի համար եւ ո՛չ էլ խելք ունեն գոնե հետաքրքրվելու թե ինչպես է գործում

պարլամենտարիզմը, պետական համակարգը, պատգամավոր-ընտրող կապը նորմալ երկրներում։ Հազիվ ցանկացած բարեփոխման պոզ ու պոչ կպցնեք, էնքան որ ելույթ ունենանք ու ձեր «հեղինակավոր» կարծիքը հայտնեք։
Styopa Safaryan, Anahit Bakhshyan, Արմեն Մարտիրոսյան, կհիշեք ինչ վիճակ էր

(Visited 35 times, 1 visits today)