ՌԴ դեսպանատունը պատասխանել է Բաքվին. եռակողմը էլ չկա՞

Ալիեւի կիսաօֆիցիոզը դիմել էր Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիայի ու ՌԴ դեսպաններին, թե ինչու նրանք չեն մասնակցել Շուշի դեսպանների այցին:

Երեկ ԱՄՆ ու Ֆրանսիայի դեսպանատներն արձագանքել էին, չմեկնելը պայմանավորելով դեսպանի աշխատանքային գրաֆիկով: Այսօր էլ պատասխանել է Բաքվում ՌԴ դեսպանատունը, նույն պատճառաբանությունը բերելով:

Համանախագահող երկրների դեսպանների, հատկապես Ռուսաստանի դեսպանի մերժումը Բաքվում հիստերիա է առաջացրել, տվյալ պարագայում՝ Շուշիի պատկանելությունը ճանաչելու, ավելի լայն իմաստով՝ հակամարտության լուծվածությունը հաստատելու Բաքվի ջանքերի համատեքստում:

Միեւնույն ժամանակ, հատկանշական է Բաքվի կիսաօֆիցիոզի հարցադրումը ՌԴ դեսպանին՝ «Ինչու է եռակողմ համաձայնության երաշխավորը՝ Ռուսաստանն, անտեսել Շուշի այցի հրավերը»:

Իսկապես, ինչու Շուշի չի մեկնել ՌԴ դեսպանը: Հարցերը նախեւառաջ Երեւանից պետք է հնչեին՝ գուցե Ռուսաստանը դե՞մ է եռակողմ համաձայնությանը, Արցախը Ադրբեջանի տարա՞ծք չէ, հակամարտությունը լուծվա՞ծ չէ, կարգավիճակի հարցը մնո՞ւմ է:

lragir.am

(Visited 137 times, 1 visits today)