Տիգրան Արզաքանցյանը դեռևս 9-րդ դասարան էր, երբ… Գիտեմ ձեզ, կմտածեք մտերիմ ենք. Թերեզա Սարգսյանի դիպուկ գրառումը

Ոչինչ չի խնայել անհայր մնացած` եղբոր երեխաների և այ րիացած հարսի համար. Տիգրան Արզաքանցյանը դեռևս 9-րդ դասարան էր, երբ… Թերեզա Սարգսյան

Թերեզա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Տիգրան Արզաքանցյանին և նրա մորը` տիկ. Վարսիկին ճանաչում եմ շատ վաղուց.
Արզաքանցյանն այդ ժամանակ պատգամավոր էր, իսկ ես Ազգային ժողովում հավատարմագրված լրագրող, չերկարաբանեմ.
Նա աշխատասեր, բանիմաց, կրթված, ծնողասեր ու հայրենասեր մարդ է.

Աչքի լույսի պես` պահում, սիրում և գնահատում է իր մայրիկին. Ոչինչ չի խնայել անհայր մնացած` եղբոր երեխաների և այ րիացած հարսի համար. Տիգրան Արզաքանցյանը դեռևս 9-րդ դասարան էր, երբ որոշեց ունենալ կարի արտադրամաս ու ունեցավ, որն էլ տարիներ շարունակ գործեց. Չեմ ուզում թվարկել նրա բոլոր արժանիքները, գիտեմ ձեզ, կմտածեք մտերիմ ենք, սակայն ոչ։ Ես անթույլատրելի և անքաղաքավարի եմ համարում մարդկանց այն

վերաբերմունքը, ովքեր ծաղրում են նրա խոսքն և արարքները։ Մարդը, գուցե և լավ չի խոսում հայերն կամ նախադասությունը ճիշտ չի կազմում, բայց շատերից լավ զավակ է, հրաշալի ամուսին, արտակարգ ծնող, հոգատար ու սրտացավ ՀՀ

քաղաքացի, բարեխիղճ գործարար և ամենակարևորը` Աստված նրան շատ է սիրում. Նա ունի օրհնություն ու խիղճ։ Նա չի չարացել, չի մեծամտացել, չի կո րծանել որևէ մեկին, հարստանալու համար մարդ չի սպ անել, կամ ի՞նչ որ մեկի տակ փորել. Սթափվեք, հազար

խնդիր ունենք, միլիոն անելիք. Պարտված երկիր ենք, թեև դրա համար, գուցեև հասարակ մա հկանացուներս մեղավոր չենք, բայց այդ պա րտված երկիրը մերն է։ Կարևորը տարբերեք երկրորդականից. Մեր երկրին շատ է անհրաժեշտ Տիգրանի նմանները

(Visited 32 times, 1 visits today)