ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես մեր հանճարեղ ազգն է ասում, գողի ու նրա նմանի կյանքը 40 օր է

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սև լճի մասին իմ տեղեկությունը և իրականությունը․

Հիշո՞ւմ եք, 2021թ․ մայիսի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեկնել էր Սյունիքի մարզի Մեծ Իշխանասարի Սև լճի հատված՝ նկարվելով ու պնդելով, թե դա մեր հսկողության տակ է։ Հիշո՞ւմ եք, ես կասկած հայտնեցի, որ մենք այնտեղ տեր ենք։

Վստահաբար հիշում եք, որ ամբողջ պետական ապարատը և իշխանության սպասարկու ԶԼՄ-ները ոտքի հանվեցին՝ ինձ հերքելու և նաև ինձ վարկաբեկող տեղեկատվական գրոհ անելու համար։

Մի խոսքով, փորձեցին ևս մեկ անգամ ինձ ստախոսի պիտակ կպցնել։
Բայց ինչպես մեր հանճարեղ ազգն է ասում, գողի ու նրա նմանի կյանքը 40 օր է։

Հեռուստաընկերություններից մեկը վերջապես կարողացել է բարձրանալ վերև և հասկանալ, թե ինչքան տարածք է մեզ պատկանում։ Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու մայիսի 15-ին Տիգրան Ավինյանը մոտիկ չէր գնում լճին, ինչու պատգամավոր Արմեն Խաչատրյանը այդպես էլ տեր չկանգնեց իր խոսքին ու ինձ չուղեկցեց դեպի Սև լիճ, ինչու հետագա երկու ամիսների ընթացքում ինձ այդպես էլ թույլ չտվեցին անձամբ գնալ այնտեղ։

Ի՞նչ պետք է ցույց տային, այն, որ Սև լիճը թշնամու հսկողության տա՞կ է, որ լճին մոտենալը վտանգավո՞ր է յուրաքանչյուր հայի համար։
Դիտեք տեսանյութը և ուղարկեք կառավարություն։

Իսկ այն մարդիկ, ովքեր դեռևս ընկնում են էժանագին քարոզչության տակ ու իմ հրապարակումները երբեմն անվանում ստահոդ, ևս մեկ անգամ պետք է համոզվեն, որ ես որևէ բան առանց փաստերի չեմ հրապարակում։

Սպասում եմ փաստերի ստուգման հարթակների ու մյուս «օբյեկտիվ» մեդիամանիպուլյատորների մեղայականներին։ Թեպետ դրա կարիքն էլ չունեմ, քանի որ իմ պաշտելի հայ ազգը միշտ ճիշտ է՝ գողի ու ․․․-ի կյանքը 40 օր է։ Այս դեպքում՝ 66 օր էր»:

(Visited 180 times, 1 visits today)