Այսինքն՝ Ադրբեջանն իր խնդիրները կկատարի… ԵՎ մենք էլ կմոռանանք. Մովսես Հակոբյան

«Երասխում կրակում են, որովհետև Ադրբեջանի իշխանությունն այդ հատվածում իրականացնում է սահմանազատման գործընթաց, և երկու շաբաթվա ընթացքում Երասխում սահմանների փոփոխություն կլինի, այսինքն՝ Ադրբեջանն իր խնդիրները կկատարի, միգուցե նաև առանց կրակոցների»:

Այս մասին 24 TV-ի եթերում ասել է գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը։

Նրա խոսքով, Երասխի լարվածությունը կավարտվի, մեկ ուրիշ տեղ կսկսվի, կմոռանանք նաև Երասխը և այսպես շարունակ։

Հակոբյանի խոսքով՝ Սյունիքում դեռևս մնում են խնդիրներ, որոնք ավելի բարդ են, իսկ հետևանքները շատ ցավոտ են լինելու մեզ համար. «Երասխից հետո նոր օջախ է լինելու, նոր օջախի տեղն էլ գիտեմ, բայց չեմ կարող ասել, որովհետև իշխանությունն ասելու է՝ հակառակորդին ուղղորդում ես։

Առհասարակ, եթե ուզում եք հասկանալ, թե ինչ է կատարվում, որտեղ ու ինչպես է կատարվում, պետք է ուսումնասիրել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի փաստաթղթերը, շան գլուխն այնտեղ է թաքնված։ Այսօր դրանց իրագործման ականատեսն ենք լինում փուլ առ փուլ»,- ասել է նա։

(Visited 35 times, 1 visits today)