Որոշումը կայացվեց. Հայտնի է, թե ով կլինի Արդարադատության նախարարի պաշտոնում

Որոշումը կայացված է. Կարեն Անդրեասյանը կնշանակվի նախարար…

Armlur.am-ը գրում է. Armlur.am-ը տեղեկացավ, որ իշխանությունը երկար փնտրտուքից հետո այսօր որոշում է կայացրել ՀՀ արդարադատության նախարարի նշանակման հարցում: Ըստ մեր տեղեկությունների՝ առաջիկա օրերին ՀՀ Մարդու

իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը կնշանակվի նախարար` Ռուստամ Բադասյանին «կուղարկեն» Պետական եկամուտների կոմիտեն ղեկավարելու: Հիշեցնենք, որ մենք տեղեկացրել էինք, թե իշխանությունները նախարար են փնտրում, եթե չգտնեին, կնշանակեին ՀՀ

վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանին: Սակայն որոշել են վերջինիս ուղարկել ՀՀ դա տական դեպարտամենտ, այնտեղ իրավիճակն իր ձեռքն առնելու համար: Մեր աղբյուրները փոխանցում են,

որ Կարեն Անդրեասյանին նախարար նշանակելու որոշումը Նիկոլ Փաշինյանինն է, վերջինս կարծում է, որ Անդրեասյանը կկարողանա այդ գերատեսչությունը լավ ղեկավարել: Որոշումը կայացված է, նշանակումը կլինի առաջիկա օրերին:

(Visited 334 times, 1 visits today)