Խելքներդ գլուխներդ հավաքեք… Մի հատ ավելորդ բան գրեք, նենց փաստեր կբերեմ, անուններ կտամ… Բոլոր փա խածներիդ ճանաչում եմ. ԹԱՄԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ գրառում-կոչը

Ծնունդով արցախցի, բանասիրական գիտությունների դոկտոր ԹԱՄԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ գրառում-կոչը համերկրացիներին… Պատ երազմի օրերին ոչ մի արցախցի ՀՀ-ում անմասն չի մնացել ֆինանսական եւ բա րոյական աջակցությունից: Այսօր էլ, երբ մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում

Արցախում, բազմաթիվ տեղափոխված արցախցիներ շարունակում են մնալ Հայաստանում, Ծաղկաձորում և այլուր, ապրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու վճարած հարկերի հաշվին ու փոխանակ գնան ու վերակառուցեն իրենց հայրենիքը, գործիք են դարձել ղարաբաղյան կլանի ձեռքին եւ ապակայունացնում են ՀՀ-ի ներքաղաքական կյանքը: Ինչ վերաբերում է ընտրություններին, ՀՀ քաղաքացին

կատարել է իր ընտրությունը ու ոչ մեկ իրավունք չունի այն չհարգել: Դուք թշ նամություն եք սերմանում չշնորհավորելու ձեր այդ ակցիայով, երբ վի րավորում եք ոչ միայն Հայաստանի վարչապետին, այլև ձեր նախագահին, եւ ձեր այդ ուղղորդված ակցիաները լավ տեղ չեն տանում ձեզ: Ձեր փրկիչ վոյնը թող հարկ համարի գա Արցախ ու ձեզ հետ միասին շենացնի Հայրենիքը: Ես սա ձեզ ասում եմ որպես

արցախցի եւ վատ եմ զգում ձեր անշնորհակալ պահվածքի համար: Ոչ մեկ հող չի ծախել: Լսեք Սամվել Բաբայանին: 30 տարի ղարաբաղյան կլանը խաբել է և´ ձեզ և´մեզ: Ես որպես գիտնական գրոշներ եմ ստացել, բայց լռել եմ` մտածելով, որ պետությունը միջոցներ չունի, միայն թե կարողանա պահել Արցախը և բանակը: Վերջում պարզվեց, որ ոչ բանակ ունենք, ոչ զե նք, բայց

կլանը կուտակել է անսահման հարստություն , իսկ այժմ էլ ձեզ մատի վրա խաղացնում է` իր հան ցանքները կո ծկելու համար: Էլ չեմ խոսում պատ երազմի ժամանակ Հայաստան փախած ջահել արցախցի տղամարդկանց մասին, որոնց մղած կռ իվը ֆեյսբուքում էր: Խելքներդ գլուխներդ հավաքեք: Մի հատ ավելորդ բան գրեք, նենց փաստեր

կբերեմ, անուններ կտամ, բոլոր փա խածներիդ ճանաչում եմ եւ ամաչում եմ ձեր փոխարեն: Արցախյան 1-ին պատ երազմում փոքր եղբայրս զո հվել է, իսկ երկու մեծ եղբայրներս պատ երազմի վերքերի պատճառով հեռացել են կյանքից: Ես Երևանում եմ ապրում 18 տարեկանից: Այս պատ երազմում իմ միակ որդին կռ վում էր Շուռնուխում: Իսկ ինչ են արել այսօր բո ղոքի ակցիայի մասնակիցներից շատերը: Մի քիչ մտածեք:

(Visited 885 times, 1 visits today)