Որ ասում եք՝ գետինը մտնեք, էդ ո՞ւմ եք ասում: Եթե Ռոբերտ Քոչարյանին է հասցեագրված, լիովին համաձայն ենք

Լրագրող Բելլա Լալայանը գրել է. «30 տարի Ստեփանակերտ-Երևան ոչ թե թունել, այլ նորմալ ասֆալտ չունեցանք: Հիմա նայեք Ֆիզուլի-Շուշի թունելին ու գետինը մտեք»:

«ՉԻ». Ինչպես Նաջարյանը կասեր. քիչ առաջ մեկին ճամփու դրեցինք, հիմի էլ՝ սա: Պարզվում է, որ մենք Ստեփանակերտ-Երևան նորմալ ճանապարհ չենք ունեցել: Դե, չենք ունեցել: Այն դեպքում, երբ մեր բերանի հացը կտրում էինք, որ «Հայաստան» հիմնադրամին տանք, Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը հնարավորինս արագ ու որակով կառուցվի:

Ձեզ վստահեցնում ենք՝ Հայաստանում ոչ մի ճանապարհ, նույնիսկ՝ Երևան-Սևան կամ Երևան-Էջմիածին, այդ տարիներին չէր կարող անգամ համեմատվել Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի որակի հետ: Ահա այսպես են գնահատում հազարավոր մարդկանց, պետության չարչարանքը:

Կամ էլ, որ ասում եք՝ գետինը մտնեք, էդ ո՞ւմ եք ասում: Եթե Ռոբերտ Քոչարյանին է հասցեագրված, լիովին համաձայն ենք: Ձեռքը ո՞վ էր բռնել, թող մեկի տեղը տասը հատ թունել սարքեր, ոչ թե՝ Երևանի կենտրոնում անասնագոմեր:

Աղբյուր՝ 4rd.am

(Visited 392 times, 1 visits today)