Պաշտոնանկություն՝ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Լ. Սիրականյանի 2021 թվականի օգոստոսի 3-ի դիմումը` կարգադրում եմ.

1. 2021 թվականի օգոստոսի 9-ից Լիլյա ՍԻՐԱԿԱՆՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,-նշված է որոշման մեջ:

(Visited 419 times, 1 visits today)