Իշխանությունը նոր զիջումների է պատրաստվում, որը լինելու է մեր պետականության կործանման ճանապարհը:… Իշխան Սաղաթելյան

«Այս իշխանությունը պատրաստվում է նոր զիջումների գնալ»:

Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունն այդ փաստաթուղթը կներկայացնի որպես ձեռքբերում, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու փորձ։

«Ժողովրդին կխոստանան խաղաղություն և բարեկեցություն, բայց դա կլինի Հայաստանի պետականության կործանման ճանապարհը: Մեր ժողովրդին շարունակում են մոլորեցնել, հիմա էլ սկսել են նոր պատերազմով վախեցնել»,- ասաց Սաղաթելյանը։

 

(Visited 69 times, 1 visits today)