Հայկազ Բաղմանյանի կողմից հայտնի առևանգման գործով. Նոր զարգացումներ

Դրամատիկ զարգացումներ են սպասվում Հայկազ Բաղմանյանի կողմից քաղաքացու առևանգման գործով, որին մենք անդրադարձել էինք վերջերս։

Մինչև վերջերս հարուցված քրեական գործը շարժվում էր հին բարի ժամանակների ավանդույթներով և փորձ էր կատարվում գլխավոր գործող անձանց հանել Սեյրան Խալաթյանին առևանգելու և խոշտանգելու թեմայից, սակայն մոտ օրերս գործում կհայտնվեն հնչեղ անուններ’ Վենեցիայի Տյոմ, ջրվեժցի ավտարիտետ Ռոբ, ոմն Տուգո։

Ճշտվում է Բարսեղ Բեգլարյանի մարդկանց շրջանակը, որը կներկայացվի հաջորդիվ։ Համենայն դեպս Սեյրան Խալաթյանը դիմումում հսյտնել է շատ անուններ, որոնք հետագայում «անհետացել» են գործից։

Ի դեպ, ուշագրավ է, որ օրերս շատ տարօրինակ կերպով փոխվել է նաև այս գործը քննող քննիչը։

(Visited 185 times, 1 visits today)