Կարմիր բողկը՝ հզոր դեղամիջոցների հսկա պահեստ

Դիետոլոգները խորհուրդ են տալիս գարնան և ամռան շրջանում սննդակարգում պարտադիր բողկ ավելացնել: Շատ քչերը գիտեն, որ բողկը կարող է «լավագույն մթերք» տիտղոսին հավակնել:

Կարմիր բողկն առավել սննդարար է վաղ ամռանը և բավականին ցածր կալորիականություն ունի (մի ամբողջ բաժակ բողկը՝ 20-ից ավելի պակաս կալորիա): Բողկն օգնում է մրսածությամբ ուղեկցվող հազի ժամանակ և ակտիվացնում է իմունային համակարգը, իսկ նրա մեջ պարունակվող ֆիտոքիմիական միացությունները օժտված են հակաքաղցկեղային հատկություններով:

Այն նաև մեծ քանակությամբ վիտամին C, կալիում և այլ նյութեր է պարունակում: Կալիմի պարունակությունը նպաստում է արյան ճնշման նվազեցմանը:

Եվ քանի որ բողկը մեծ քանակությամբ մանրաթել է պարունակում, այն անփոխարինելի է դառնում դիաբետիկների և ստամոքսաղիքային բարդություններով տառապող մարդկանց համար:

(Visited 19 times, 1 visits today)