Հրաժարականի լուրը հաստատել է նրա որդին

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի մասին տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Թևոնյանի որդին՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանը:

Պատգամավորը չմեկնաբանեց, թե որն է եղել հոր հրաժարականի պատճառը։ Factor.am-ը տեղեկությունը փորձեց ճշտել Թևոնյանի աշխատակազմից:

«Պարոն Թևոնյանն այս պահին խորհրդակցության է»,- պատասխանեցին մեզ։ Factor.am-ը փորձեց կապ հաստատել նաև մարզպետի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր, իսկ խոսնակը՝ չպատասխանեց հեռախոսազանգերին։

Հիշեցնենք՝ Ռազմիկ Թևոնյանը մարզպետի պաշտոնին էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 10-ին։

Մինչ այդ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին «ԵԼՔ» դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու։

(Visited 322 times, 1 visits today)