Պաշտոնապես հայտարարում եմ. Արարատի մարզպետը հայտարարություն տարածեց

Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի:

Այս մասին ասվում է Արարատի մարզպետարանի պաշտոնկան էջում՝ մարզպետ Ռազմիկ Թևոնյանի խոսքում, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել:

Մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից:

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյան»,-նշել է նա։

(Visited 167 times, 1 visits today)