Աղվան Հովսեփյանին հովանավորում էր Տիգրան Ավինյանը… Իսկ նա վայելում է իր խուցը

Ինչպես հայտնի է, օրեր առաջ վերջապես իր արժանի տեղում՝ բանտում է հայտնվել Հայաստանի վերջին 20 տարիների, ռոբասերժական կլանի իրավական դահիճն ու նրանց հանցավոր գործունեության գլխավոր ճարտարապետը։

2018 թվականից հետո ՀՀ քաղաքացիներն ամեն օր սպասում էին, որ հարյուրավոր մարդկանց ճակատագրեր խեղած դահիճն իր պատիժը կստանա, չէ որ հազարավոր քաղաքացիներ փողոց էին դուրս եկել հենց նման ապօրինությունների, աղվանհովսեփյանական չարիքների վերջը տալու և արդարություն հաստատելու համար։

Ցավոք սրտի 2018 թվականից հետո ոչ միայն չպատժվեց Աղվան Հովսեփյանը, այլ ավելին նա մնաց ազատության մեջ և շարունակեց վայելել իր կյանքը։ 2019 թվականի մայիսին հանրությունը շոկ ապրեց, երբ երկրի ամենաբարձրաստիւճան պաշտոնյաներից մեկը՝ Տիգրան Ավինյանը Ապարանում շրջում էր Աղվան Հովսեփյանի հետ՝ կողք-կողքի։

Օրերս հայտնի դարձավ, որ մինչ վերջերս Աղվան Հովսեփյանը շարունակում էր մնալ ազատության մեջ, որովհետև նրան հովանավորում էր աշխատանքից ազատված նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Բանն այն է, որ ըստ մամուլի հրապարակումների Ավինյանի հայրը Աղվան Հովսեփյանի մտերիմներից է։ Լինում է նաև այսպես, երբ Ավինյանի նմանները հեղափոխության արդյունքում գալիս են իշխանության և հովանավորում պետական հանցագործ հովսեփյաններին։

Կարևորը սակայն հիմա այն է, որ Ավինյանը հեռացված է պետական կառավարումից և այլևս չի լինի որևէ պաշտոնում, իսկ նրա հովանավոր Հովսեփյանը բանտարկված է և վայելում է իր խուցը։

(Visited 46 times, 1 visits today)