Եթե ուզում եք խաղաղություն, պատրաստվե’ք պատերազմի. Ամե’ն օր, ամե’ն ժամ

Ժամանակին առաջադրեցի Քուռ-Արաքսյան Հանրապետության հայեցակարգը`ամեն անգամ հիշեցնելով . ոչ բնական սահմանագծերով պետությունը չի կարող ԿԱՅՈՒՆ լինել:

Քարացած, ճարպակալած, օտարահպատակ ռազմա-քաղաքական միտքը անվարան պատասխանում էր. ռեսուրս չունենք:

Ես պատասխանում էի. գլուխներդ քարով տվեք, քարը գլխներովդ` ստեղծեք ռեսուրս: Հարցնում եմ.հիմա ռեսուրս ունեք?

Հիմա ասում եմ.խեղդվողի փրկության գործը խեղդվողինն է/Դաժան պարտությունը դաս տվեց?/: Իսկ հիմա ասում եմ. Եթե ուզում եք խաղաղություն, պատրաստվե’ք պատերազմի: Ամե’ն օր,ամե’ն ժամ,ամե’ն վայրկյան:

Այլ ուղի չկա: Վերակառուցե’ք երկիրը, վերակազմե’ք պետականությունը: Օրնիբուն: Ամրապնդե’ք անկախությունը: Գիշեր ու զոր: Անխնա պատժե’ք կոռուպցիոներին: Քի’չ նվվացեք, շա’տ աշխատեք:

Սփյուռքի հետ վերածվե’ք Ցանցային պետության: Սապոգով ճզմե’ք Հինգերորդ շարասյոանը: Այլ ուղին` մահվան երթ է:
Գործե’ք.մի’ հապաղեք?

Լևոն Շիրինյան

(Visited 24 times, 1 visits today)