Հրատապ. Վլադիմիր Պուտինն ինքնամեկուսանում է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ զրույցում, հայտնել է, որ իր շրջապատում կորոնավիրուսի դեպքերի պատճառով ստիպված կլինի ինքնամեկուսանալ:

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Վլադիմիր Պուտինն ասել է, որ իր շրջապատում կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման պատճառով, պետք է որոշակի ժամանակ պահպանի ինքնամեկուսացման ռեժիմը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կրեմլից պարզաբանել են, որ հաշվի առնելով սա՝ ՌԴ նախագահը այս շաբաթ Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին կմասնակցի տեսակոնֆերանսի ձևաչափով։

(Visited 40 times, 1 visits today)