Նոր մանրամասներ… Մшհшցողը Գոռ Վարդանյանի ֆեդերացիայից էր… Մի շարք դերեր էր խաղացել

Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով’ մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մեզ հաջողվել է պարզել, որ Մկրտիչ Հովակյանը Գոռ վարդանյանի դոքենդո Ֆեդերացիայի անդամ էր, Կարատեյի հայտնի մարզիկ։ Մկրտիչ Հովակյանը հանրությանն ավելի հայտնի է Վարդանյանի ֆիլմերում խաղացած մի շարք դերերով։

(Visited 78 times, 1 visits today)