Ղազինյանը, Գեղամ Մանուկյանը ու մյուսները հաջորդ անգամ կարող են իրենց դեմքին ձվածեղ ստանալ

«Հեղափոխության պահապաններ» անունը կրող կազմակերպության ղեկավար Հայկ Ստեփանյանը նշանակվել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի օգնական:

Այս նշանակումը հնարավոր չէ չողջունել: Իշխանությունները հաճախ են աչքի ընկնում սխալ կադրային քաղաքականությամբ, բայց այս նշանակումը խիստ տրամաբանական է:

Ալեն Սիմոնյանին նշանակել են խոսնակ, որ առիթ-անառիթ փակի ընդդիմադիրների բերանը: Նա ունի «թեգած» բառեր, որոնց հնչելու դեպքում պետք է կտրի ընդդիմադիրի խոսափողի ձայնը, նրան նկատողություն հայտնի, իսկ հաջորդ քայլով նաև հեռացնի նիստերի դահլիճից:

Երկու շաբաթ առաջ գործը հասավ դիվանբաշուն՝ իրար վրա շշեր նետեցին, հայհոյեցին, իսկ այնուհետև նաև ծեծեցին: Մի քանի օր է՝ կրքերը մի փոքր հանդարտվել են, սակայն ցանկացած պահի կոնֆլիկտը կմտնի ակտիվ փուլ:

Այդ պայմաններում Ալեն Սիմոնյանին անհրաժեշտ են օգնականներ: Իսկ հեղափոխության պահապան Հայկ Ստեփանյանը լավագույնս է համապատասխանում օգնականի անհրաժեշտ չափորոշիչներին: Ընտիր ձու է շպրտում, Սեյրան Օհանյանից հազար անգամ ավելի լավ:

Եվ հիմա, երբ ընդդիմադիրները հերթական անգամ հունից կհանեն Ալեն Սիմոնյանին, թող հազար անգամ մտածեն, թե ինչ է իրենց սպառնում: Ստեփանյանը Օհանյան չէ, շատ ճշգրիտ է նետում: Ղազինյանը, Գեղամ Մանուկյանը ու մյուսները հաջորդ անգամ կարող են իրենց դեմքին ձվածեղ ստանալ:

Հուսով ենք՝ ընդդիմությունը աչքաթող չի անի, որ իշխանությունը համալրվել է դիպուկահար օգնականով:

4rd.am

(Visited 95 times, 1 visits today)