Այս փաստերը ուղարկելու ենք ՀՔԾ. Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարդու մտքում չի տեղավորվում այն միտքը, որ ապրիլյան պատերազմի վերջին օրը Սերժ Սարգսյանը թռել էր Բադեն-Բադեն։

Առաջնագծում դեռ տանկ ու հրետանի էր կիրառվում, պարզ չէր հրադադարի հեռանկարը, իսկ Սերժ Սարգսյանի ուշքն ու միտը այն էր, որ ամսի 6-ին Բեռլին թռնելու տեղը ամսի 5-ին թռնի Բադեն-Բադեն, մի գիշեր մի լավ «հանգստանա» ու հաջորդ օրը նոր թռնի Բեռլին։

Հ.Գ. Գումարային առումով Սերժ Սարգսյանը 16 անգամ մեր հարկերի հաշվին գնացել էր Բադեն-Բադեն։ Այդ թվում` ոչ միայն արձակուրդների ժամանակ:

Այս փաստերը ուղարկելու ենք ՀՔԾ` խնդրելով տալ քրեաիրավական քնահատական (ՔՕ 179-րդ և 309-րդ հոդվածներով)»:

(Visited 76 times, 1 visits today)