Որ ՀՀ բարձրագույն իշխանությունը գործարքի մեջ է Թուրքիայի հետ, ես կասկած չունեմ, բայց…

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը.

«Հոգեբուժական բառապաշարում կա Մազոխիզմ տերմինը, երբ հիվանդի մոտ հաճույքի զգացում է առաջանում տանջանքների և ստորացման ենթարկվելու դեպքում։ Տերմինի հեղինակը ավստրիացի գրող Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխն է։

Հիմա հայաստանյան իշխանական բուրգի և նրանց սպասարկող գործիքների պահվածքը իսկական Մազոխիզմի ախտորոշում է։

Ադրբեջանն ամեն օր մի խնդիր է ստեղծում մեզ համար, ամեն օր քաղաքական, ռազմական անվտանգային համակարգերի ու ազգային արժանապատվության առումով ստորացնում է մեզ, իսկ նիկոլական գործիքներն ասում են՝ մենք խաղաղությամբ կհաղթենք…

Հարց՝ քեզ խաղաղություն ո՞վ է տալիս, որ դրանով հաղթես։ Իսրայելի երբեմնի վարչապետ Գոլդա Մեիրն ասել է. «Չի կարելի խաղաղության մասին խոսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու»:

Որ ՀՀ բարձրագույն իշխանությունը գործարքի մեջ է Թուրքիայի հետ, ես կասկած չունեմ, բայց թե ինչպես են հասցրել նիկոլիզմին սպասարկող միջակ չինովնիկական և լրագրողափորձագիտական դաշտին մազոխիստական ներարկումներ անել, դժվար է հասկանալ»։

(Visited 95 times, 1 visits today)