Հրատապ. Բերման ենթարկվեց Գեւորգ Պետրոսյանը

Ոստիկանները բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին, ով մասնակցում էր սեպտեմբերի 21-ին համերգը չեղարկելու պահանջով բողոքի ակցիային:

Նշենք, որ այսօր Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում մի քանի տասնյակ քաղաքացիներ անհնազանդության ակցիա իրականացրեցին` պահանջելով չեղարկել սեպտեմբերի 21-ի համերգը:

Ոստիկանները պատ կազմեցին եւ չթույլատրեցին քաղաքացիներին քայլերթ իրականացնել դեպի Հանրապետության հրապարակ:

Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախում տեղի ունեցավ եւ ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեցին մեկ տասնյակից ավելի քաղաքացիների:

Տեսանյութ

(Visited 144 times, 1 visits today)