Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվեց Հայաստանի դրոշի գույներով

ՀՀ անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Թբիլիսիի հեռուստաաշտարակը ՀՀայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով ։

Հայտնում է «Ալիք Մեդիան»: «Շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ

տարեդարձը։ ՀՀ-ի անկախության օրվա կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ-ի դրոշի գույներով»,- լուսանկարին կից գրառման մեջ նշված է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության հրապարակման մեջ: Նշենք, որ Թբիլիսիի

քաղաքապետարանը, ավանդաբար, բարեկամ ու գործընկեր պետությունների անկախության օրերի ու այլ կարևոր ամսաթվեր նշելու համար հեռուստաաշտարակը լուսավորում է այդ պետության դրոշի գույներով:

ՀՀ անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով.

(Visited 15 times, 1 visits today)