Իսկ ով ասում ա՝ ինչքա՜ն պիտի ս ուգ անենք․․․ ասեմ… Հենրիկ Պիպոյան

Ոչ ոք չի ասել, որ պետք չի նշել անկախության երեսնամյակը։ Իհարկե, պետք էր, բայց պետք չէր այն դժ գունագեղ տոնախմբության վերածել։ Իսկ ով ասում ա՝ ինչքա՜ն պիտի ս ուգ անենք․․․ ասեմ… Հենրիկ Պիպոյան

Հենրիկ Պիպոյանն իր էջում գրել է. Ոչ մեկ չի ասել, որ պետք չի նշել անկախության երեսնամյակը։ Իհարկե, նշել պետք էր, սակայն պետք չէր այն դժգ ունագեղ տոնախմբության վերածել։ Պետք չէր ինքնասիրահարված մարդանման արարածներին

նմանվել, որ իրենց ծնունդին աղ մուկ-աղաղակով հարսանիքի քեֆ են անում, այնուհետև, գիշերվա կեսին դուրս են գալիս բակ և հրաձ գություն սկսում՝ դիվադադար անելով հարևաններին։ Սա տարեդարձ ա, ոնց մարդու տարեդարձը։ Տարեդարձն էնքան ուրախության

առիթ չի, ինչքան մտորելու, անցյալի, ներկայի և ապագայի մասին մտածելու, արվածը գնահատելու, սխալները ընդունելու, նոր ծրագրեր կազմելու․․․ առավել ևս՝ մեզ համար, առավել ևս՝ հիմա։ Իսկ ով ասում է՝ ինչքա՜ն պետք է ս ուգ անենք․․․ ասեմ՝ այնքան, ինչքան

սուգ ա էն ծնողը, որի որդին իր կյանքով գնել է մեր և ձեր կյանքերը, այ էդքան։ Էնքան, մինչ ուրախանալու համար ամպագո ռգոռ խոսքերից առավել հիմնավոր պատճառ կստեղծենք, ու այդ ծնողը կհասկանա, որ իր որդին իզուր չի զո հել իր կյանքը, այ այդքան։

(Visited 24 times, 1 visits today)